Թրամփը մտադիր է խստացնել այցագրերի տրման կանոնները. Axios
Սպիտակ տունը պլանավորում է խստացնել այցագրերի տրման կանոններն օտարերկրացի այն կանանց համար, որոնք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու երեխաներ, որպեսզի վերջիններս ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանան: Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով նախագահական վարչակազմի ներկայացուցիչների։
Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը երաշխավորվում է ԱՄՆ-ի Սահմանադրության 14-րդ ուղղմամբ: Այդ դրույթը նախագահ Դոնալդ Թրամփը համարել է «բացարձակ ծիծաղելի»:
Փոփոխվում են B տիպի այցագրերի տրման կանոնները, որոնք կարճ ժամկետով տուրիստական եւ գործարար նպատակներով ժամանման համար տրվում են հայցորդներին, հրատարակությանը պատմել է Սպիտակ տան մի աղբյուր:
Պետական դեպարտամենտի աշխատակիցները կարող են մերժել փաստաթուղթ տալը, եթե համարեն, որ դիմողը պլանավորում է երկիր ժամանել, որպեսզի քաղաքացիության հասնի երեխայի համար:
Թրամփի աշխատակազմին մոտ՝ Ներգաղթի հետազոտության կենտրոնի գնահատումներով՝ տարեկան մոտավորապես 33 հազար օտարեկրացի երեխա է ծնվում ԱՄՆ-ի տարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: