Բաժիններ՝

Գերմանիայի չորս դաշնային երկրամասերում խոշոր գործողություն է սկսվել իսլամիստների դեմ

Գերմանիայի դատախազությունն ընդգրկուն գործողություն է անցկացնում իսլամական արմատականների դեմ. հունվարի 14-ի առավոտյան գերատեսչությունը հայտնել է, որ խուզարկություններ են անցկացվում միանգամից չորս դաշնային երկրամասերում։

«Բեռլինի գլխավոր դատախազության հետաքննչական գործողությունների շրջանակում լուրջ հանցագործություն նախապատրաստելու կասկածանքով, որն սպառնում է պետության անվտանգությանը (ահաբեկչություն), խուզարկությունների օրդերներ են տրվել Բեռլինում, Բրանդենբուրգում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում եւ Թյուրինգիայում»,- նշվում է գերատեսչության Twitter-ում:

Bild տաբլոիդի տեղեկատվության համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են չեչեն իսլամիստների: Բրանդենբուրգում ձերբակալվել է մեկ մարդ, եւս երկուսը բերման են ենթարկվել Բեռլինում: Այլ մանրամասնություններ առայժմ չեն ներկայացվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս