Բաժիններ՝

Սերբիան տարեկան 185 մլն դոլար կստանա «Թուրքական հոսքով» գազի տարանցումից. Վուչիչ

«Թուրքական հոսք» գազատարի սերբական հատվածով ռուսական գազի տարանցումից Սերբիայի եկամուտները տարեկան կկազմեն 185 մլն դոլար: Այդ մասին լույս հունվարի 13-ի գիշերը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Pink ալիքի եթերում։

«Մեզ համար գազամուղը ռազմավարական նշանակություն ունի: Մենք դեռ դեկտեմբերին 403 կիլոմետր գազատար ենք կառուցել Սերբիայի տարածքում, մնացել է կառուցել չորս չափակայան եւ մեկ մեծ կոմպրեսորային կայան՝ Ժաբարիում: Մարդիկ «Թուրքական հոսքը» կօգտագործեն երկար տարիներ: Սերբիան, դառնալով տարանցիկ երկիր, տարանցման համար եկամուտ կստանա տարեկան 185 մլն դոլարի չափով»,-նշել է Սերբիայի ղեկավարը:

«Սերբիայում կստացվի 13 մլրդ խորանարդ մետր գազ, դրանից 3 մլրդ խորանարդ մետրը կմնա Սերբիայում, մնացածը կգնա Հունգարիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կոսովո եւ Մետոքիա»,-հայտարարել է Վուչիչը, հույս հայտնելով, որ «բուլղարները գազատարի իրենց հատվածի շինարարությունը կավարտվեն մինչեւ մայիսի վերջը կամ մինչեւ հունիս, այնպես որ արդեն սեպտեմբերին կամ մինչեւ տարվա (2020 թ.) վերջ գազը կհասնի Սերբիա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս