Փորձ է արվել ապօրինի մուտք գործել Antifake.am-ի խմբագրի ֆեյսբուքյան հաշիվ և այնպիսի մեթոդներով, որոնց տիրապետում են միայն հատուկ ծառայությունները. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ուրբաթ օրը փորձ է արվել ապօրինի մուտք գործել Antifake.am-ի խմբագրի Ֆեյսբուքյան հաշիվ։ Գրառման մեջ ասվում է.
««Երկիր ՀԺ»-ի գլխավոր խմբագիր է վատացել, դեղերը հասցրեք էդ մարդուն, հանկարծ էս վիճակում տանկեր չհանի ու հրահանգի իր երևակայության արդյունքում ծնված հանգամանքների հերոսին կալանավորել:
Հ.Գ. Եթե անգամ ողջ ընտանիքը մտնի թեմայի մեջ, եթե անգամ պողոսների մի քանի հազարանոց բանակով փողոց դուրս գա միևնույն է էս խաղն ի սկզբանե տանուլ է տվել «գերագույն գլխավոր խմբագիրը» և ոչ ուշ ապագայում «Երկիր ՀԺ»-ն մնալու է պատմության աղբանոցում:
Հ.Գ. 2 Ուրբաթ օրը փորձ է արվել ապօրինի մուտք գործել Antifake.am-ի խմբագրի Ֆեյսբուքյան հաշիվ, փորձը հաջողվել է, թե ձախողվել կապ չունի, բայց այն արվել է այնպիսի մեթոդներով որոնց տիրապետում են միայն հատուկ ծառայությունները: Խոստանում եմ սրա համար պատասխան եք տալու!!!»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին նույնպես տեղեկացրել էր, որ կոտրել են իր Ֆեյսբուքյան էջը և այդպիսով իշխանությունների փորձում են ճնշում գործադրել իր վրա։ Նա նաև նշել էր, որ սա կապված է իր լրագրողական գործունեությանս հետ։