Մեծամորում կանխվել է 44-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Հունվարի 11-ին՝ ժամը 22:33-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով թիվ 4 շենքի տանիքից:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին: