Չինաստանում մահացել է նախկինում անհայտ վիրուսով վարակված առաջին մարդը
Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է նախկինում անհայտ վիրուսով վարակված 61-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին:
Դեռ պարզ չէ, արդյոք վիրուսն է դարձել տղամարդու մահվան պատճառ: Վիրուսի հայտնաբերումից առաջ նրա մոտ ախտորոշվել է որովայնի ուռուցք և լյարդի քրոնիկ հիվանդություն:
Դեկտեմբերին Չինաստանում տեղի է ունեցել անհայտ վիրուսի համաճարակի բռնկում:
Ընդհանուր առմամբ այդ վիրուսը հայտնաբերվել է 41 մարդու մոտ, նրանցից յոթը գտնվում են ծանր վիճակում: Հունվարի 3-ից ի վեր նոր վարակներ չեն հայտնաբերվել:
Չինաստանում անցկացված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ սա կարող է լինել կորոնավիրուսի նոր տեսակ: