Ավստրալիայում շնաձկները հոշոտել են գերմանացի ֆուտբոլիստին
Ավստրալիայում շնաձկները հոշոտել են գերմանացի ֆուտբոլիստ Էրիկ Բիրիգիտին, երբ վերջինս սայթաքել և շուրջն է ընկել ժայռոտ ափից:
Այդ մասին հաղորդում է El Caso-ն:
Ամերիկյան «Հաստինգ Բրոնկոս» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստն ընկերների հետ հանգստանալիս է եղել Ավստրալիայում: Աղբյուրը հայտնում է, որ 21-ամյա սպորտսմենը քայլելիս է եղել ժայռոտ ափով: Անսպասելիորեն սայթաքելով` նա ընկել ջուրը:
Ֆուտբոլիստի ընկերները փորձել են փրկել նրան, բայց վերջիններիս գործողությունները ապարդյուն են անցել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ: Միայն այդ օրվա գիշերը գտնվել են ֆուտբոլիստի մնացորդները:
Ըստ նախնական տեղեկությունների` բաց ծովում շնաձկները հարձակվել են Բիրիգիտիի վրա: