Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտարարություն է տարածել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը:
«Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան:
Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները:
Շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին և մաղթում հաջողություններ»,- ասված է հայտարարության մեջ: