ԱՄՆ Տեխաս նահանգը չի ընդունի նոր փախստականների
Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի հանրապետական կառավարիչ Գրեգ Աբբոտտը հայտնել է, որ նահանգը ԱՄՆ կառավարության վերաբնակեցման ծրագրի շրջանակներում չի ընդունի նոր փախստականների: Այս մասին հայտնում է BBC-ն:
Անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որը թույլ է տալիս նահանգներին դուրս գալ ծրագրից: Ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին, Աբբոտտը հայտնել էր, որ Տեխասը փախստականների վերաբնակեցման գործընթացին աջակցելու իր բաժնից ավելին է անում:
Փախստականների հարցերով գործակալությունները քննադատել են այս քայլը՝ նշելով, որ այն խորապես հիասթափեցնող է:
Տեխասը մի քանի խոշոր քաղաքներում փախստական մեծ բնակչություն ունի: 2018 ֆինանսական տարում Տեխասն ընդունել է բոլոր նահանգներից շատ՝ 1697 փախստական: