30 մլն դրամ գրավը վճարվել է. Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցը փոխվեց. «Փաստինֆո»

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Ալեքսան Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 30 մլն դրամը։ Այն այսօր վճարվել է եւ նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվել է։

Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության վարկածով` նա օժանդակել է պաշտոնատար անձի` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս