Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը կոչ է արել դադարեցնել զենքի կիրառումը Մերձավոր Արևելքում

Մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող ճգնաժամն ազդում է նաեւ Եվրամիության վրա, Եվրահանձնաժողովը կոչ է անում դադարեցնել զենքի կիրառումը, որպեսզի տեղ տրվի երկխոսությանը: Այդ մասին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Հունվարի 8-ի առավոտյան տեղի է ունեցել եվրակոմիսարների կոլեգիայի հատուկ նիստ, որտեղ քննարկվել է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում, Իրանում եւ Լիբիայում իրադարձությունների հետ կապված իրադրությունը: Կոլեգիան Եվրահանձնաժողովի ղեկավար մարմինն է, որի մեջ մեկական ներկայացուցիչ է մտնում ԵՄ-ի յուրաքանչյուր երկրից:

«Ներկայիս ճգնաժամը խորապես ազդում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ մեզ բոլորիս վրա: Զենքի կիրառումը պետք է դադարեցվի այժմ, որպեսզի տեղ տրվի երկխոսությանը»,-ասել է ֆոն դեր Լյայենը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս