Բաժիններ՝

Կիևում ճշտել են Իրանում ավիաաղետի զոհերի քաղաքացիությանը վերաբերող տվյալները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Իրանի 82 քաղաքացի է զոհվել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով։

«Այժմ մեզ հայտնի է ավիաաղետից զոհվածների վերաբերյալ հետեւյալ տեղեկատվությունը ըստ երկրների. Իրան՝ 82, Կանադա՝ 63, Ուկարինա՝ 11 (երկու ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ), Շվեդիա՝ 10, Աֆղանստան՝ 4, ԳԴՀ՝ 3, Մեծ Բրիտանիա՝ 3»,-գրել է նա Twitter-ում:

Այսպիսով՝ Պրիստայկոն հավաստել է Իրանում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով Ուկրաինայի 11 քաղաքացիների զոհվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Ուկրաինայի իշխանությունները շարունակում են հետաքննությունը, հավելել է նա:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Boeing-737 ինքնաթիռը, որը պետք է կատարեր PS752 չվերթը Թեհրան-Կիեւ երթուղով, հունվարի 8-ի առավոտյան կործանվել է Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռչելուց հետո: Օդանավում եղել է 168 ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ: Նրանք բոլորն էլ զոհվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս