Զավեն Բադոյանը` ԲԱՏԷ-ի հայտացուցակում. Չեմպիոնների լիգա
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/4ad13_83dfc086517f38ad55db0b875b2e1766.jpg)
Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն 38 ֆուտբոլիստ է հայտավորել 2012/13 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին մասնակցելու համար: Նրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ԲԱՏԷ-ն ընդգրկվել է F խմբում, որտեղ ուժերը կչափի «Բավարիայի», «Վալենսիայի» և «Լիլի» հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը