Ադրբեջանցիները խաբել են Հունգարիային
Համացանցում հայտնվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության պաշտոնական նամակը Հունգարիայի ԱԳՆ-ին, որտեղ ադրբեջանցիները հավաստիացնում են, որ Սաֆարովը շարունակելու է կրել պատիժը Ադրբեջանում։
Այս տարվա օգոստոսի 15-ի թվագրված նամակում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Վիլայաթ Զահիրովը հավաստիացրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն Ռ. Սաֆարովը պետք է շարունակի կրել պատիժը Ադրբեջանում՝ առանց լրացուցիչ դատական գործընթացներ անցնելու։
Զահիրովը , հղում անելով իր երկրի քրեական օրենսգրքին, նաև նշել է, որ ցմահ դատապարտված անձին ներում շնորհվում է միայն 25 տարի պատժաչափը կրելուց հետո։
Փաստորեն կամ ադրբեջանցիները ցինիկորեն խաբել են Հունգարիային, կամ էլ այդ նամակը պարզապես մեծ գործարքի փոքրիկ, ձևական դետալն է։