![](/banners/BeFunky-design.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/291119hhvostikanpashtonakat.thumb_.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: