Բաժիններ՝

Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել ՊՆ-ում.  թիրախում եղել է մինչհեղափոխական ժամանակահատվածը

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»  հիմնադրամում ՀՀ հաշվեքննիչ պալատն ավարտել է մոտ մեկ ամիս առաջ սկսած  ուսումնասիրությունները: Այս մասին 168.am-ին հայտնեց Հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանը՝ նշելով, որ արդյունքների մասին դեռ չի կարող ոչինչ ասել:

«Արդյունքները դեռ հաստատված չեն: Կարգն այսպես է՝ հաշվեքննությունն ավարտվում է, այնուհետ նիստում հաստատվում, որից հետո նոր միայն երեք օրվա ընթացքում հրապարակվում է»,- նշեց  նա:

Բացի այս, տեղեկացանք, որ Հաշվեքննիչ պալատը ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների ձևավորման և օգտագործման հաշվեքննության շրջանակում ավիավառելիքի ձեռքբերման, պահպանման և օգտագործման հետ կապված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Ելնելով հույժ գաղտնիության սկզբունքից՝ Հաշվեքննիչ պալատից դրանք չգաղտնազերծեցին:

«Թիրախում եղել է մինչհեղափոխական ժամանակահատվածը, բայց 2020-ի տարեկան ծրագրում դարձյալ նախատեսում ենք ստուգումներ անցկացնել ՊՆ-ում, Ոստիկանությունում, այս անգամ ընդգրկվելու է նաև հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածը»,- 168.am-ին տեղեկացրեց Հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանը:

Մարիամ Պետրոսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս