«Թավշյա սահմանադրության ուրվականը»

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխակարգ իշխանությունը վերջին շուրջ երկու տարվա ընթացքում այնքան «տաղանդավոր» գտնվեց, որ կարողացավ այս կարճ ժամանակահատվածում կրկնել և նույնիսկ գերազանցել նախորդ իշխող ուժի բոլոր սխալները: Այլ կերպ ասած՝ եթե վերջ չտրվի հեղափոխական քաղաքական աբսոլյուտիզմին, ապա կարժանանա նույն բախտին:

Շատ քիչ կասկածներ ունեմ, որ չի վարանի, նույն համառությամբ ու չհաշվարկված էնտուզիազմով ձեռնամուխ կլինի կրկնելու նախկին իշխանությունների վերջին բախտորոշ սխալը: Այն է` «Սահմանադրական փոփոխությունները» կամ «նոր Սահմանադրությունը», որով կփոխակերպվի մեր երկրի կառավարման ձևը: Ինչն էլ նշանակում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևի:

Այս կանխավարկածի հիմքում ընկած է այն, որ իշխանությունն, այնուամենայնիվ որևէ կերպ չի կարողանում գեներացնել հեղափոխական օրակարգը, ինչպես նաև այն, որ պետք է գտնի իր քաղաքական ձգտումների և ստանձնած պարտավորությունների ձախողման մեղավորներին: Առավելևս, որ առկա խնդիրների, ինչպես նաև իներցիոն խոտանների մեղսագրումը «նախորդ ռեժիմի» վրա, այլևս անօգուտ է և նման գործելակերպը սկսել է իրեն չարդարացնել` կորցնելով ազդեցության էֆեկտը:

Ժանրի կանոններին համաձայն` պետք է գտնվի նոր մեղավոր, իսկ գործող իշխանությունների լեզվամտածողությամբ՝ նախկին քաղաքական թիմի կողմից կեղծված Սահմանադրությունն է «նշանակվելու»՝ որպես նոր մեղավոր, և առհասարակ առաջընթացի արգելակ»:

«Թավշյա սահմանադրության ուրվականը»Հեղափոխակարգ իշխանությունը վերջին շուրջ երկու տարվա ընթացքում այնքան «տաղանդավոր»…

Gepostet von Vladimir Martirosyan am Donnerstag, 28. November 2019

Տեսանյութեր

Լրահոս