Կապանում ընտրովի քաղաքապետ չենք ունենալու
Կապանի քաղաքապետի ինքնաբացարկից հետո այնտեղ քաղաքապետի ընտրություններ չենք ունենալու: Այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ Կապանում քաղաքապետի թեկնածուները չեն գտել այն կոնսեսուսը, որով պետք է հանդես գային. «Այդ իսկ պատճառով նման ինքնաբացարկներ տեղի ունեցան: Մարդիկ ցանյկություն էին հայտնել առաջադրվելու, օրենքով սահմանված ժամկետում նրանք ներկայացրին թեկնածությունները, և մեկ էլ ստացվում է այնպես, որ նրանք հրաժարվում են: Նշանակում է`մենք չենք կարող բացառել, որ այնտեղ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունեցել, նաև բռնություններ: Ստացվում է, որ չենք ունենալու ընտրովի քաղաքապետ»: