Բաժիններ՝

Կառավարությունն արտոնություն տվեց «Սովթ Պապիրուս» ընկերությանը

Կառավարությունն այսօր հերթական հարկային արտոնությունը տվեց՝ գերակա ոլորտում ներդրումներ անելու համար։ «Սովթ Պապիրուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից գործադիրն ազատեց։

«Սովթ Պապիրուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների  արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 21 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 10 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 975 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:  Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 747 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 74.3 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս