Ամերիկացին բորսայում տանուլ տվածը փորձել է փոխհատուցել լրտեսությամբ
Չինաստանի հարավային Գուանչժոու քաղաքում ամերիկյան հյուպատոսության անվտանգության աշխատակիցը փորձել է 5 մլն դոլարի դիմաց գաղտնի տեղեկություն վաճառել Չինաստանին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Բրայան Անդերվուդը խոստովանել է հանցանքը: Նա նամակ էր գրել Չինաստանի պետանվտանգության նախարարություն` առաջարկելով վաճառել լուսանկարները, որոնցում պատկերված էին շենքի ներքին կառուցվածքի սխեմաները:
Լուսանկարների դիմաց ամերիկացին ցանկացել է 5 մլն դոլար ստանալ: Դատախազությունը հաստատում է, որ այդ կերպ նա ցանկացել է փոխհատուցել բորսային շուկայում անհաջող խաղի հետևանքով ունեցած կորուստները:
Անդերվուդին սպառնում է 20 տարվա ազատազրկում: