Բաժիններ՝

Ռուսաստանը Թուրքիայի հետ քննարկում է քաղաքացիական ինքնաթիռներ մատակարարելու հարցը

Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիան» թուրքական կողմի հետ քննարկում է «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների Թուրքիա մատակարարելու հարցը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այս մասին հայտնել է «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» նախագահ Յուրի Սլյուսարը՝ նշելով, որ 2 ինքնաթիռների մատակարարումների հետ կապված բանակցություններն ընթացի մեջ են:

Թուրքական և ռուսական կողմերը այդ հարցում նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել Ստամբուլում կայացած «TEKNOFEST» ավիացիոն, տիեզերագիտական և տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս