Բաժիններ՝

Նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել. Ավինյան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովի ընթացքում այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը, նշեց, որ նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել:

«ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է և, կարծում եմ, նաև գործով ապացուցել է, որ նոր Հայաստանում տնտեսական գործունեության դաշտն ազատականացված է և բաց, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել, և տնտեսավարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած գործունեությամբ: Ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը մեր կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը, իր հերթին, տնտեսության շարժիչ ուժն է: Այն նպաստում է տնտեսական աճին և խթանում նորարարությունը: 2018 թ. քաղաքական վայրիվերումների գործընթացքում 5.2% տնտեսական աճի ցուցանիշը, և 2019 թ. այդ նույն ցուցանիշի 7% լինելը խոսում է հենց այն մասին, որ այս ուղղությամբ նույնպես իրականացվել են խորքային փոփոխություններ»,- ասաց Ավինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս