«Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան»

Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2020թ. հոկտեմբերի 10-ին (կամ՝ մինչև այդ) 10 մլն ծառ տնկել Հայաստանում։

Ամբիցիոզ ու ոգևորող նախաձեռնություն էր, բայց պարզվեց՝ փուչ։

2020թ. բյուջեի նախագծով նախատեսվում է «Անտառպահպանական ծառայություններ»-ի վրա ծախսել 1.3 մլրդ դրամ կամ, մոտ 2.7 մլն դոլար (ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանն հատկացվող միջոցներ, կետ 3.1.)։

Մեկ այլ տողով նախատեսվում է «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների» վրա ծախսել 413.8 մլն դրամ (կետ 3.6.):
Վերջին թվի հետ կապված՝ թեև նախարար Էրիկ Գրիգորյանն ասել էր, թե նախատեսված է 1 միլիոն դոլար, սակայն 413.8 մլն դրամն այսօրվա կուրսով կազմում է մոտ 871 հազար դոլար։

Նախ՝ համեմատության համար նշենք, որ անտառապահպանական և անտառների կառավարման ծառայությունների տողով 2018թ. հատկացվել էր 1 981.2 մլն դրամ, իսկ 2019թ.-ին՝ 2046.4 մլն դրամ։

Հաշվի առնելով դասիչների ու տողերի որոշ փոփոխություններ, կարելի է տեսնել, որ ոլորտի ֆինանսական հատակցումների մեջ շեշտակի փոփոխություն չկա։ Այսինքն՝ 10 մլն ծառի թեման բառիս բուն իմաստով մոռացության է մատնվել։

Երկրորդ, Էրիկ Գրիգորյանը, խոսելով իբր 1 մլն դոլարի մասին, մոռացել է նշել, որ բյուջեի նախագծով նախատեսված 413.8 մլն դրամը ծրագրվում է ծախսել «150 հա վրա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների իրականացման»։

Եթե առաջնորդվենք նույն Էրիկ Գրիգորյանի հրապարակած ցուցանիշով, որ 1 հա-ի վրա տնկվում է մոտ 1000 ծառ, ապա 150 հեկտարը պայթի-տրաքի կազմում է 150 000 ծառ, ինչը նախօրոք հրապարակված ցուցանիշին զիջում է 66 անգամ։

Հ.Գ. Շատ հետաքրքիր է, որ երբ բյուջեի նախագծում դրված և շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած թվերը համադրում ենք, ստացվում է, որ մեկ ծառի ծառատունկն արժենում է մոտ 2750 դրամ կամ 5.8 դոլար։

Հետևաբար 10 մլն ծառի տունկը կարժենա 58 մլն դոլար, ինչը տասն անգամ ավելին է, քան անտառների կառավարմանը հատկացված ողջ գումարն է»։

Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2020թ. հոկտեմբերի 10-ին (կամ՝…

Gepostet von Armen Minasyan am Montag, 18. November 2019

Տեսանյութեր

Լրահոս