Բաժիններ՝

«Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև գարուն». Նիկոլ Փաշինյան

ТАСС գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի ռուս լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև հաջորդ տարվա գարուն:

«Գազի գինը չի բարձրանա մինչև գարուն»,- Նիկոլ Փաշինյանին է մեջբերում գործակալությունը:

ՀՀ վարչապետը հավելել է, որ ՌԴ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինն այնպիսին պետք է լինի, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս