Բաժիններ՝

«Եթե այդ գործողությունները շարունակվեն, իշխանությունները համապատասխան որոշում կընդունեն». Կախա Կալաձե

Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի՝ չնայած բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Մինչեւ ընտրությունների անցկացումը մնացել է մեկ տարուց էլ պակաս: Ընտրությունները տեղի կունենան խառը համակարգով՝ ըստ գործող Սահմանադրության, սահմանված կանոններով, սահմանված ժամկետներում: Ընդդիմախոսներին կոչ ենք անում պատրաստվել ընտրություններին»,- նոյեմբերի 18-ին ասել է Կալաձեն ճեպազրույցում: Նա ընդդիմախոսների գործողությունները, որոնք արգելափակել են խորհրդարանի մուտքերը, որակել է խափանարարական:

«Եթե այդ գործողությունները շարունակվեն, իշխանությունները համապատասխան որոշում կընդունեն»,- հավելել է Կալաձեն: Մինչդեռ, ինչպես հաղորդել է «Գրուզիա Online»-ը, վրացական ընդդիմության ներկայացուցիչ Գեորգի Վաշաձեն խորհրդարանի անդամներին կոչ է արել ձեռնպահ մնալ օրենսդիր մարմին գալուց: Նրա խոսքով՝ բողոքը կշարունակվի, խորհրդարանի բոլոր մատույցները պիկետված են: «Խորհրդարանի բոլոր անդամներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ խորհրդարան գալուց՝ ավելորդ էքսցեսներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է մաքրողներին, ոստիկաններին, աշխատակազմի աշխատակիցներին, ապա նրանք տեղաշարժման խնդիրներ չունեն, նրանք կարող են մտնել խորհրդարան: Պարզապես խորհրդարանի անդամներն այնքան են գրգռում հասարակայնությանը, որ ավելի լավ է նրանք չգան օրենսդիր մարմfին»,- հայտարարել է Վաշաձեն: Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները գործում են խաղաղ, եւ ինքը հույս ունի, որ ոստիկանությունն ուժ չի գործադրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս