Բաժիններ՝

«Բեռնել» է սեռական բռնարարքների 1,3 մլն լուսանկար

Հարավային Ավստրալիայի  բնակիչ  Թորստեն  Հեգբլումը դատապարտվել է 18-ամսյա բանտարկության  համացանցում մանկական պոռնոգրաֆիայի փոխանակում իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»՝ հղում անելով «ABC news» գործակալությանը:

Դատապարտյալի պնդմամբ՝ ինքն այդկերպ փորձել է «օգնել» իշխանություններին՝ արմատախիլ անելու երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքը:
46-ամյա ավստրալացին համացանցից  ներբեռնել է 1,3 մլն հատ լուսանկար և 11.000 տեսագրություն, որոնք պատկերում են երեխաների նկատմամբ սեռական բռնարարքներ:

Դատարանում նա հայտարարել է, որ այդ պատկերաշարերն իր կարծիքով կկարողանային իշխանությունների համար օգտակար նյութ դառնալ` նման «ստեղծագործությունների» լաբորատորիաները հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն Ադելաիդայի մարզային դատավոր Մայքլ Բոյլոյին այդ բացատրությունը թվացել է շատ տարօրինակ:

Հեգբլումն այն 11 ավստրալացիներից է, ում անցյալ տարվա հունիսին  դաշնային  ոստիկանությունը մեղադրում էր երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություն պատկերող լուսանկարներ և տեսագրություններ  փոխանակելու մեջ:

Ավելացնենք, որ դատապարտյալը ժամկետից շուտ իր ազատման համար կարող է դիմել դատավճռով սահմանված ժամկետի կեսն անազատության մեջ մնալուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս