Բաժիններ՝

Քարակերտի միջադեպի գործով Տավրոս Սափեյանը ներգրավվել է՝ որպես կասկածյալ

Նոյեմբերի 7-ին 168.am-ն արդեն գրել էր այն մասին, որ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակում:

Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ էին ներխուժել նախկինում Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել  իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:

Նշել էինք, որ վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ:

Ոստիկանությունից 168.am-ի հետ զրույցում  հաստատել էին միջադեպի փաստը: Քիչ ուշ ոստիկանությունը նաև պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ:

Այսօր տեղեկություն ստացանք, որ այդ գործով նոր զարգացումներ կան. Ձերբակալվել է միջադեպի մասնակիցներից Տավրոս Սափեյանը:

Մեզ հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանն ասաց, որ Տավրոս Սափեյանը ձերբակալված չէ:

«Ներգրավվել է՝ որպես կասկածյալ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,- նշեց ՔԿ մամլո խոսնակը:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930