Օմանում հայտարարել են, որ ՕՊԷՔ+-ը կարող է հանույթի կրճատման բաժնեմասերը պահպանել մինչև 2020թ. վերջը

ՕՊԷՔ+-ի երկրները, որոնք դեկտեմբերի 5-6-ը հանդիպման կհավաքվեն Վիեննայում՝ 2020 թվականի մարտից հետո նավթի հանույթի մակարդակների քննարկման համար, ամենայն հավանականությամբ, կպահպանեն հանույթի կրճատման համաձայնագրի գործող պայմանները: Այդ մասին լրագրողներին ասել է Օմանի նավթի եւ գազի նախարար Մուհամեդ բեն Համադ ար Ռումհին ADIPEC նավթի-գազի խորհրդաժողովի կողասրահներում:

«Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա ընթացքում մենք պետք է պահպանենք այն նույն պայմանները, որոնք գործել են այս տարի»,- ասել է նա: Նախարարը նաեւ նշել է, որ դեկտեմբերյան հանդիպման հստակ օրակարգ առայժմ չկա, քանի որ «այն սովորաբար նոր է սկսում ձեւավորվել նիստից չորս շաբաթ առաջ»:

ՕՊԷՔ+-ի (նավթ արտահանող 24 երկրներ, այդ թվում Ռուսաստանը) երկրները 2017 թվականից համաձայնեցված կառավարում են հանույթը:

Մինչեւ 2020 թվականի առաջին եռամսյակի վերջը գործող համաձայնությունը ենթադրում է նավթի հանույթի ընդհանուր կրճատում՝ 2018 թվականի հոկտեմբերի նկատմամբ օրակական 1,2 միլիոն բարելով, որից ՕՊԷՔ-ի երկրներին բաժին է ընկնում օրական 812 հազար բարել եւ 383 հազար բարել՝ ոչ ՕՊԷՔ-ի» երկրներին: Կրճատման հիմնական բաժնեմասերը բաժին են ընկնում Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային (օրական համապատասխանաբար 228 հազար եւ 322 հազար բարել), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս