Բաժիններ՝

Եգիպտական բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջքի է պատրաստվում Աթենքում

A332 եգիպտական բեռնատար ինքնաթիռը, որտեղ գտնվում է հինգ մարդ, պետք է Աթենքում վթարային վայրէջք կատարի ինքնաթիռի ծխոտման պատճառով: Այդ մասին հայտնել է «Ֆիլելեֆտերոս» կիպրական թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը գտնվում էր Էգեյան ծովի Խիոս հունական կղզու վրա, երբ նրա անձնակազմը դիսպետչերական ծառայություններին հայտնել է օդաչուի կաբինետի ծխոտման մասին: Դրանից հետո անձնակազմի հրամանատարը վերերկրյա ծառայություններից հանձնարարական է ստացել վթարային վայրէջք կատարել Աթենքի Էլեֆտերիոս Վենիզելոսի անվան միջազգային օդանավակայանում: Հրատարակությունը նշումէ, որ օդանավակայանի ծառայությունները հարկ եղած պատրաստվության են բերվել աղետի ենթարկված ինքնաթիռի ընդունման համար:

«Ֆիլելեֆտերոս»-ը տեղեկացնում է, որ ինքնաթիռը Եգիպտոսից մեկնումէր Գերմանիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս