Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվում է «Միլան». MLS
MLS-ի հանձնակատար Դոն Գարբերը հայտարարել է, որ «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կվերադառնա «Միլան»:
38-ամյա շվեդն իտալական ակումբի կազմում խաղացել է 2010-2012 թվականներին: Նրա պայմանագիրը «Գելեքսիի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Զլատանը հետաքրքիր կերպար է: Դուք նրա հետ չեք ձանձրանա, նա գրավում է: Մեզ պետք են այնպիսի տղաներ, ինչպիսին նախկինում Բեքհեմն էր: Զլատանը 38 տարեկան է, նա տեղափոխվում է «Միլան»՝ աշխարհի լավագույն ակումբներից մեկը:
Անցած երկու տարիների ընթացքում նա գրեթե գերազանցեց գոլերի ռեկորդները, հետաքրքիր է հետևել նրան՝ ինչպես դաշտում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս: Նա չի թողնում, որ ձանձրանաք, և ես կցանկանայի, որ նա վերադառնա: Բայց դա արդեն կախված է «Գելեքսիից»:
Ես վայելել եմ Զլատանի մասնակցությամբ պահերը»,- Գարբերին է մեջբերում ESPN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը