«Արայիկ Հարությունյանը երեկվանից նախարարություն մտնում է ետնամուտքից». Ակցիայի մասնակից
Հայ հեղափոխական դաշնակցության երիտթևի անդամները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ երեկվանից շարունակում են նստացույցը՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանի խոսքով՝ նրանք գիշերն անցկացրել են նախարարության շենքի մոտ և չեն պատրաստվում այնտեղից գնալ մինչև նախարարը հրաժարական չներկայացնի։
«Այսօր մենք չենք տեսել, որ նախարարն այս կողմով գա գործի, երեկվանից նրա մուտքն ու ելքը նախարարություն տեղի է ունենում ետնամուտքից»,- նշեց Ա.Գևորգյանը։
Նա հայտնեց, որ այսօր կիրականացնեն նաև իրազեկման երթեր, որպեսզի բոլորը տեղեկանան, թե ինչ նպատակով են նստացույց անում։
Զվարթ Խաչատրյան