Գիտնականները նշել են լյարդի քաղցկեղի զարգացման ախտանիշները

Սնունդ ընդունելու արդյունքում չափազանց արագ հագեցումը կարող է ահազանգել լյարդի քաղցկեղի զարգացման մասին, պատմել են Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի հետազոտության կենտրոնի մասնագետները։

Գիտնականների խոսքով՝ լյարդում ուռուցքի պատճառով բարձրանում է ճնշումը, ինչի հետեւանքով երակներից հեղուկը դուրս է մղվում որովայնային խոռոչ, ինչն, իր հերթին, հագեցվածության թյուր զգացողություն է առաջացնում:

Ուռուցքաբանական հիվանդության այլ ախտանիշների թվում մասնագետները նշել են քաշի կորուստը, մաշկի եւ աչքերի սպիտակուցների դեղնումը, քորը եւ թուլությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս