Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր
Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերը (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ: Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ։