ՆԱՏՕ-ն կուժեղացնի Ուկրանիայի օժանդակումը՝ չնայած Վաշինգտոնում տեղի ունեցած սկանդալներին. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ Ուկրաինային դաշինքի օժանդակումը չի թուլանում՝ չնայած Վաշինգտոնում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։
«Ես չեմ արծարծի այն գործընթացները, որոնք ընթանում են ԱՄՆ-ի Կոնգրեսում: Իսկ ինչ կանեմ ես. կձեռնարկեմ անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները շարունակեն օժանդակություն ցույց տալ Ուկրաինային, եւ դա հենց այն է, ինչ այժմ նրանք անում են»,- մեջբերում են զանգվածային լրատվամիջոցները Ստոլենբերգի խոսքը, որ նա ասել է լրագրողներին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը ջանքերին ավելացնում է «Սեւ ծովում ուկրաինական նավերի դեմ ՌԴ-ի ագրեսիվ գործողություններից հետո», հաղորդել է «Ինտերֆաքսը»: