Բաժիններ՝

Հոնկոնգում անհայտ անձը դանակով հարձակվել է խորհրդարանի անդամի վրա

Անհայտ անձը դանակով հարձակվել է Հոնկոնգի օրենսդիր խորհրդի անդամի վրա եւ վիրավորել եւս երկու հոգու: Այս մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:44-ին (Երեւանի ժամանակով 04:44-ին) Տուեն Մունի շրջանում: Օրենսդիր խորհրդի անդամ Ջունիուս Հե Ցզյունյաոն եղել է իր վրանի մոտ, որտեղ շփվում էր ընտրողների հետ տեղական շրջանային խորհրդի ընտրությունների արշավի շրջանակում, գրում է թերթը:

Հրատարակության տվյալներով՝ վիրավորվել է եւս երկու մարդ: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական հիվանդանոց, հարձակվողին ձերբակալել են:
Ջունիուս Հեն բազմիցս հանդես է եկել Հոնկոնգում հակակառավարական ցույցերի քննադատությամբ եւ արտահայտվել է բողոքի ակցիաների ուժային ճնշման օգտին, որոնք շարունակվում են արդեն հինգ ամիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս