Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ժամը 13:00-ից մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստին ներկա է նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր հոկտեմբերի 9-ին, և հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած դատական նիստին ներկա չէր հետվիրահատական փուլում գտնվելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով այդ փաստը, հետաձգել էր դատական նիստը:

Դատական նիստին ներկա են նաև գործով անցնող մյուս մեղադրյալները՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս