Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ժամը 13:00-ին մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել էր՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չէր լսելու, հետևաբար՝ գործի քննությունը չէր կարող շարունակվել:

Նախորդ դատական նիստին Քոչարյանը ներկա չէր, քանի որ հոկտեմբերի 9-ին վիրահատվել էր և գտնվում էր հետվիրահատական փուլում:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Գործով անցնող մյուս մեղադրյալներն են Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս