Շոկոլադե կոնֆետներ՝ «Կարտոֆիլ»
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/b7b3a438.jpg)
Բաղադրիչներ
1. Թխվածքաբլիթ – 300 գ
2. Խտացրած կաթ – 2/3 բաժակ
3. Կարագ – 100 գ
4. Կակաո – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Թխվածքաբլիթները փշրանքի վերածել:
2. Առանձին ամանի մեջ խառնել կակաոն, խտացրած կաթը և հալեցրած կարագը:
3. Երբ զանգվածը նմանվի շոկոլադի մածուկի, լցնել թխվածքաբլիթները: Խառնել:
4. Ստացված զանգվածից «կարտոֆիլներ» ձևավորել, պատել կակաոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը