Բաժիններ՝

«Հրազդանի կիրճի հատվածը կանցնի կամրջով, դուրս կգա թունելից, և կամրջի վրա կկառուցվի մետրոյի կայարան». փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան խոսքով՝ Աջափնյակ համայնքում՝ ապագա մետրոյի ելքի մոտ, խոշոր առևտրի կենտրոն կառուցելու բանակցությունները մետրոյի կայարանի և կամրջի նախագծման փուլում են:

Ըստ նրա, այս պահին նախնական համաձայնություն ունեն, որ ներդրող կողմը՝ սկսած նախագծային փուլից, այն կֆինանսավորի, իսկ հետագայում էլ դրա արդյունքում ձևավորված գնի շրջանակներում կքննարկեն մետրոյի կայարանի շինարարության հարցը:

«Վերջերս Երևան էին ացելել նաև ներդրողի կողմից ներգրավված մետրոշինարարները, որոնք իրականացրել են ուսումնասիրություններ՝ հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը: Կա վերջնական պայմանավորվածություն, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կկառուցեն և կներկայացնեն մեր տված պարամետրերի հիման վրա: Հուսանք, որ հաջորդ տարի մենք արդեն կունենանք որոշակի աշխատանքների մեկնարկ՝ սկսած գարնանից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի  փոխքաղաքապետը:

Ըստ նրա՝ ներդրողի հետ նախնական քննարկումների արդյունքում մետրոպոլիտենի կայարանը կլինի կամրջի վրա, ժամանակակից կոնստրուկցիաներով, ինչը նաև հնարավորություն կտա հետագայում շարունակելիություն՝ թունելային հատվածով մինչև հաջորդ կայարանը:

Կարդացեք նաև

«Հրազդանի կիրճի հատվածը կանցնի կամրջով, դուրս կգա թունելից, և կամրջի վրա կկառուցվի մետրոյի կայարան: Ճարտարապետական լուծումների հետ կապված՝ կխնդրեի, որ պարոն Մեսչյանը տար պարզաբանումներ: Այս պահին իրատեսական չէ նշել ժամկետների մասին, քանի որ խնդիրը դեռևս ներդրողի դաշտում է, արդեն ասացի, որ իրականացվում են նախագիծ-նախահաշվին ուղղված աշխատանքներ: Կա նախնական հաշվարկ, և մետրոյի մեկ կայարանի արժեքը գնահատվել է 100 միլիոն դոլար: Բայց քանի որ մեր կայարանի համար արդեն պատրաստի որոշ աշխատանքներ են արվել, կարծում եմ՝ այս գնի կեսից պակասը կարելի է գնահատել»,- շեշտեց նա:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս