Կոնվերս բանկի և ՀԱՖՆ համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

Հոկտեմբերի 25-ին՝  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է  Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Գալա-համերգի ընթացքում հնչել են  Մոցարտի, Ջ. Գերշվինի և Բրամսի ստեղծագործությունները: Խմբավարն էր Ալեքսանդր Լիբրայխը(Գերմանիա):  Ծրագրում ներառված առանցքային ստեղծագործության՝ Ջ. Գերշվնի Դաշնամուրի կոնցերտ լա մաժոր-ի  մենակատարն էր  հայտնի դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆինը:

«Գերշվինի այս ստեղծագործությունը քիչ է կատարվում իր բարդության պատճառով: Սակայն այն աներևակայելի հարուստ է էմոցիաներով և լավագույնս պատկերացում է տալիս Գերշվինի ստեղծագործական անհատականության, հարուստ ներաշխարհի մասին: Ուրախ եմ, որ փառատոնի շրջանակում մենք հնարավորություն ունեցանք ներկայացնել այս ստեղծագործությունը, և հայ ունկնդիրը մեծ ոգևորությամբ ընդունեց այն»,- իր խոսքում ասել է Ֆրեդդի Քեմփֆը:

Ընդհանուր առմամբ, Երևանյան երաժշտական  13-րդ միջազգային փառատոնին մասնակցել ենք  հայտնի երաժիշտ-կատարողներ աշխարհի ավելի քան 15 երկրներից:

«Մշակույթի՝ մասնավորապես, դասական երաժշտության հանրայնացման հարցում հասարակություն-բիզնես համագործակցության ձևաչափը  ամենաարդյունավետներից է: Վերջին տարիներին Կոնվերս Բանկը հանդես  է գալիս Երևանյան երաժշտական փառատոնի աջակից: Բանկի հետ մեր համագործակցությունը պատահական չէ. այն մշակույթի ոլորտում ամենաակտիվ բանկն է, որի հետ համատեղ նախագծերը հանրային ու մասնավոր  հատվածների կառույցների համագործակցության  լավագույն օրինակներից են»,- ասել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

Տեսանյութեր

Լրահոս