ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում: Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից:

Այս նախագծի շրջանակներում սպասարկման առավելությունները հետևյալն են.

  • իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար առանձնացված սպասարկման գոտու առկայություն,
  • անձնական մենեջերի ծառայություններից օգտվելու հնարավորություն,
  • առցանց հերթ պահելու հնարավորություն`հավելվածի միջոցով:

Բիզնեսի ներկայացուցիչներին հասանելի ծառայություններ.

  • Վարկի ձևակերպման հատուկ առաջարկներ,
  • Լիզինգ,
  • Ֆակտորինգ,
  • Ավանդներ,
  • Հաշվարկադրամարկղային ծառայությունների ամբողջական փաթեթ,
  • Բիզնես քարտեր,
  • Փաստաթղթային գործառնություններ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աշխատում է բավարարել հաճախորդների սպասելիքները և հոգալ իր մասնաճյուղերում սպասարկման որակի կատարելագործման համար:

Առավել մանրամասն տեղեկություն նախագծի  վերաբերյալ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս