Բաժիններ՝

Ֆեդերերը չի մասնակցի Նադալի հարսանիքին Մալյորկայում

Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի Ռաֆայել Նադալի և նրա հարսնացուի՝ Մարիա Պերելլոյի հարսանիքին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին:

Ինչպես հաղորդում է Tennis World USA-ը, Ֆեդերերը չի մասնակցի միջոցառմանը, քանի որ երկուշաբթի օրը մեկնարկում է Բազելի մրցաշարը: «Ես այլ պլաններ ունեմ»,- դեռ US Open-ի ժամանակ ասել էր Ֆեդերերը:

Միջոցառմանը հրավիրված են 350 հոգի: Հրավիրվածների թվում են Նադալի բոլոր հարազատները և Պերելլոյի ծնողները:

Բացի այդ, Նադալը հրավիրել է նաև ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսին, դարպասապահ Իկեր Կասիլյասին և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս