Բաժիններ՝

Էրդողանը որոշեց հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, հոկտեմբերի 17-ին հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Այդ մասին հայտնել են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի դիվանատանը:

Էրդողանը նաեւ պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին, որը Թուրքիա է ուղեւորվում Փենսի հետ միասին:

Այսօր ավելի վաղ Էրդողանն ինքը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել էր, որ մտադիր չէ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ է երկխոսություն վարել միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել է, որ փոխնախագահը, այդուամենայնիվ, այցով կուղեւորվի Թուրքիա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս