«Դեռ վաղ է ասել՝ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը կազդի՞ Քոչարյանի գործի վրա, թե՞ ոչ». Արա Ղազարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 7-ին Մեծ պալատ է ձևավորել Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու նպատակով:

168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն ասաց, որ Եվրոպայում սա երկրորդ դեպքն է, երբ դիմում են ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու համար։

«Հայաստանում նման բան չի եղել, քանի որ թիվ 16 արձանագրությունը, որով այդ ընթացակարգը սահմանվեց, վավերացվել է նախորդ տարի օգոստոսին։ Այսինքն՝ Հայաստանում սա առաջին դեպքն է, իսկ Եվրոպայում՝ երկրորդը»,- նշեց Ա. Ղազարյանը։

Նրա խոսքով՝ դժվար է ասել, ՄԻԵԴ-ի կարծիքը կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ Քոչարյանի գործի վրա, թե՞ ոչ։

Կարդացեք նաև

«Այս մասին դեռ վաղ է խոսել»,- նկատեց Արա Ղազարյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը կարող է առհասարակ որևէ փոփոխություն չտալ, կամ հակառակը՝ հնարավոր է՝ բեկումնային փոփոխություններ լինեն։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանին դիմել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը և Ռոբերտ Քոչարյանը՝  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով:

ՀՀ սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ-ին՝ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքով:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս