Բաժիններ՝

Մոսկվան ընդառաջող քայլեր է ակնկալում Վրաստանից ավիահաղորդակցության վերականգնման համար

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ ճիշտ չէր լինի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնել առանց Թբիլիսիի ընդառաջող քայլերի։

«Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում, քանի դեռ ընդառաջող քայլեր չեն արվել մեր կողմին, ճիշտ չէր լինի խոսել ավիահաղորդակցության վերականգման մասին»,-ասել է նա Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Ժան-Ռենե Ֆուռնիեի հետ կայացած հանդիպմանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 21-ի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելված է օդային փոխադրումներ իրականացնել Վրաստան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս