Բաժիններ՝

«Այս կետը նոր չէ, որ մանիպուլյացիաների առիթ է դառնում». Սամվել Կարաբեկյանը պարզաբանում է տարածել

ՀՀ կրթության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ինձ զանգահարել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը և հարցնում էր «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծի աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման օրենսդրորեն պարտադիր լինելու դրույթը չներառելու մասին, որին ի պատասխան բացատրել եմ, որ այդ հարցը ոչ թե օրենքի կարգավորման, այլ կրթական ծրագրեր մշակող մասնագիտական խմբերի ակադեմիական իրավասությունների տիրույթում է։

Այս կետը նոր չէ, որ մանիպուլյացիաների առիթ է դառնում։ Այն թեժ քննարկումների առարկա էր դեռևս նախորդ իշխանության ժամանակ շրջանառվող օրինագծի տարբերակում։ Այդ առումով, ինչպես և նախկինում, կցանկանայի շեշտել երկու հանգամանք․

➡️«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասընթացների այն բովանդակությունը, որը ներկայումս ներառված է բակալավրիատում դասավանդվող առարկայական ծրագրերում, հանրակրթական ծրագրերի առարկա է։ Հանրակրթության չափորոշիչների ընթացող արդիականացման համատեքստում այս կարևորագույն առարկաների դասավանդման մակարդակը շեշտակիորեն բարձրանում է։

➡️Հանրահայտ ճշմարտություն է, որ բարձրագույն կրթության ծրագրերում ցանկացած առարկայի ներառումը պայմանավորված է կրթական ծրագրի նպատակով և վերջնարդյունքերով։ Այդ իմաստով, բարձրագույն կրթության ցանկացած կրթական ծրագրի մշակման ընթացքում կարող են ներառվել համապատասխան առարկաներ, որը, ևս մեկ անգամ շեշտեմ, ակադեմիական հաստատությունների իրավասությունների շրջանակում է։

❗️Ակադեմիական ազատությունների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ դրանց գլխավոր բաղադրիչներից մեկը մասնագիտական մոտեցումների և մեթոդաբանության ընտրության ազատությունն է, և ցանկացած պարտադրանք՝ առավել ևս օրենքի մակարդակում, այդ հիմնարար ազատությունների անթույլատրելի սահմանափակում է»։

❗️Երեկ ինձ զանգահարել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը և հարցնում էր «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծի…

Gepostet von Samvel Karabekyan am Dienstag, 15. Oktober 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս