Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն տվեց 2016 թ. կնքված 4 մլն եվրոյից ավելի արժողությամբ դրամաշնորհային ծրագրին

ՀՀ կառավարությունն այսօրրվա նիստում հավանություն տվեց «Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և « Տրանշ Գ»  դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը»:

«Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,650,000 եվրո, իսկ «Տրանշ Գ»-ով՝ 2,000,000 եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում՝ ծրագրի համաֆինանսավորման նպատակով:

Նշենք, որ այս վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի մայիսի 11-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը գործադիրի համաձայնությանը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք առկա՞ են աշխատանքների նախագծերը, թե՞ դեռ նոր պետք է սկսեն նախագծել։

Կարդացեք նաև

Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, որ կարևոր է, որպեսզի Գյումրիում  ճանապարհաշինարարական աշխատանքներն ավարտին հասցվեն նախանշված ժամկետներում, որպեսզի  զբոսաշրջային այն տեմպը, որն առկա է Գյումրիում, ժամկետների երկարաձգման պատճառով չտուժի։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031