Բաժիններ՝

Զինվորի համար մեծ ուրախություն է հոգևորականի ներկայությունը

Հայոց բանակի հաղթական ոգին հայ ժողովրդի հաղթական ոգու ամենափայլուն դրսևորումն է, իսկ հոգևոր առաջնորդության մեծագույն հաջողությունը Հայոց բանակում քսան տարի առաջ ձեռք բերված համաձայնությունն էր եկեղեցի-բանակ հարաբերություններում:

Եվ այսօր լինի զինվոր, թե սպա, գնդերեցի անձի մեջ տեսնում է Քրիստոսին, և հաճախ կարող ենք լսել «Աստծո մարդ» արտահայտությունը, որն ինքնին մեծ փակագծեր է բացում: Սպա-զինվոր հարաբերության մեջ բոլոր դեպքերում գոյություն ունի մի չերևացող միջակայք, որը լրացնում է գնդերեցը: Զինվորի համար մեծ ուրախություն է հոգևորականի ներկայությունը, որը նախ և առաջ զինվորի ընկերն է, որից նա կարող է ստանալ իր հարցերի ու խնդիրների պատասխանները Ավետարանի լույսի ներքո:

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բարձրյալն Աստված անխռով խաղաղության մեջ պահի մեր երկիրը, առավել զորացնի գնդերեցներին ու զինվորականներին, որ միշտ կրողը լինենք ազգային ու քրիստոնեական արժեքների, որ երբեք չմոռանանք մեր պարտքն ու պատվի զգացումը առ Հայրենին:

Մարտուն սարկավագ Շահվերդյան

Qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս