Ադրբեջանի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Հաղորդվում է, որ Մամեդովի փոխարեն վարչապետ է նշանակվելու նախագահ Ալիևի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովը»,- հայտնում է Minval.az-ը՝ տեղեկացնելով նաև, որ Ադրբեջանի խորհրդարանում այսօր քննարկվելու է վարչապետի պաշտոնում Ալի Ասադովի նշանակման հարցը: