Քա­նի-քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, խոս­տում­ներ են հն­չել այս 1,5 տար­վա ըն­թաց­քում, ո­րոնք մենք ան­գամ չենք էլ հի­շում՝ կա­խար­դա­կան փայ­տի­կից սկ­սած մինչև 500 մի­լիոն դո­լա­րի ներդ­րու­մա­յին նա­խագ­ծեր. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ողջ հա­մա­ցան­ցը կա­րող է օ­րե­րով քն­նար­կել Անդ­րա­նիկ
Քո­չա­րյան-Ար­փի­նե Հով­հան­նի­սյան հե­ռա­կա բա­նա­վե­ճը, Բե­լլա Քո­չա­րյա­նի հան­դի­պու­մը ՌԴ ղե­կա­վա­րի հետ, լու­տանք­ներ տե­ղալ ա­ջու­ձախ, բայց, օ­րի­նակ, քն­նարկ­ման հարց չի
դառ­նում, թե ՌԴ-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում առ­կա կն­ճիռ­ներն ին­չո՞ւ չեն
հարթ­վում, գա­զի գնի հար­ցը ին­չո՞ւ ա­միս­ներ շա­րու­նակ վերջ­նա­կան լու­ծում չի ստա­նում և, ի վեր­ջո, ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գոր­ծըն­թացն ին­չո՞ւ է ար­գե­լակ­վել, ո՞ւմ մեղ­քով։

Սրանք ըն­դա­մե­նը վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­ներն են, իսկ քա­նի-քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, խոս­տում­ներ են հն­չել այս 1,5 տար­վա ըն­թաց­քում, ո­րոնք մենք ան­գամ չենք էլ հի­շում՝
կա­խար­դա­կան փայ­տի­կից սկ­սած մինչև 500 մի­լիոն դո­լա­րի ներդ­րու­մա­յին նա­խագ­ծեր, հա­րյու­րա­վոր աշ­խա­տա­տե­ղեր և 2050-ին` դրախ­տա­յին եր­կիր։

Այս խոս­տում­նե­րը «նստ­վածք» չեն թող­նում, չեն հիշ­վում, ո­րով­հետև դրանց ան­մի­ջա­պես հա­ջոր­դում են ոչ պա­կաս աղմ­կոտ քայ­լեր ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ։

Օ­րի­նակ, «800 հա­զար ան­բան­ներ նս­տած են 350 հա­զար աշ­խա­տող­նե­րի վզին»,
«աղ­քա­տու­թյու­նը մարդ­կանց ու­ղե­ղում է», «80 հա­զար դրա­մով մի աշ­խա­տեք, ոչ­խար
պա­հեք», էլ չենք խո­սում «պա­տե­րին ծե­փե­լու», «վզից բռ­նե­լու, աս­ֆալ­տին փռե­լու»
օ­պե­րա­ցիա­նե­րի մա­սին։ Իսկ երբ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի դո­զան շատ մեծ է լի­նում, դրանք իս­պառ չե­զո­քա­նում են դա­տա­րա­ններ շր­ջա­փա­կե­լով, դա­տա­վոր­նե­րի հան­դեպ ճն­շում­ներ գոր­ծադ­րե­լով, ՍԴ նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման վե­րա­բե­րյալ նա­խա­գիծ մշա­կե­լով։

Բայց կա բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մո­ռա­ցու­թյան մատ­նե­լու լա­վա­գույն խա­ղա­քար­տը. երբ բո­լոր մե­քե­նա­յու­թյուն­նե­րը սպառ­ված են, գոր­ծի է դր­վում ա­մե­նա­կա­րող ԱԱԾ-ն, ո­րը միշտ մի քրեա­կան գործ ու­նի պա­հած «սև օր­վա» հա­մար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս